ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Թող երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի հույսը

Թող երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի հույսը
06.01.2024 | 13:49

Այսօր Արցախի և ոչ մի եկեղեցում չմատուցվեց Ճրագալուցի պատարագ, ոչ ոք իր օջախ չտարավ Քրիստոսի Սուրբ Ծննդյան Ավետիսի Լույսը։

Առաջին անգամ 1700-ամյա քրիստոնյա հողում խավարն է տիրում, և այս ամենը մեր ժողովրդի միամտության և դրսից ներդրված կառավարիչների նենգության արդյունքն էր:

...Եվ պիտի հնչեն զանգերի ղողանջները, և պիտի կրակեն հայոց հրանոթները և պիտի կրկին լսվի հայ մանկան ճիչը և շինականի քաղցր երգը`

Իրիքնակը տյուս ա եկալ,

Տանըս յերա լյուս ա եկալ,

Սoր մին կորե վեր վար անինքյ,

Գյիդա` սրտես հոյս ա եկալ:

Եվ թող Աստված զորավիգ լինի մեր միամիտ ժողովրդին, մեզ ուժ ու իմաստություն պարգևի…

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ